Հացի արդյունաբերության միության նախագահ Մալխազ Դոլիձեն հաստատում է, որ նախորդ տարվա համեմատ ալյուրի գինը նվազել է, թեև հացը չի էժանացել։ Այս մասին նա խոսել է «Մթավարի» մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսում։
Լրագրողների այն հարցին, թե ինչու ալյուրի գինը չի արտացոլվել հացի գնի վրա, Մալխազ Դոլիձեն ասում է. «Եթե կենտրոնանանք գների վրա, դա մեզ լավ արդյունքի չի բերի»։ Հացը պետք է արժենա այնքան, որքան արժե»,- հավելելով, որ Ադրբեջանում և Հայաստանում հացը մի փոքր ավելի էժան է, քանի որ այլ գործոններ կան:
Հացի արդյունաբերության միության նախագահը բերում է այն պատճառները, թե ինչու հացի գինը մինչ այժմ չի նվազել.
«Այսօր մեկ պարկ ալյուրի ինքնարժեքը նախորդ տարվա համեմատ 10-15 լարիով էժանացել է։ Նախորդ տարի ալյուրն արժեր 70 լարի, իսկ այսօր մեկ պարկը մոտ 60 լարի է։ Շատ պարզունակ կերպով գիտեն ասել, որ ալյուրը 20 լարիով էժանացել է, հացը չի էժանացել։ Ասում են նաև, որ ոչինչ չի փոխվել… Ինչպե՞ս չի փոխվել։ Ալյուրը էժանացել է, իսկ հոսանքի գինը չի՞ ավելացել: Ջուրը նախկինում արժեր 4,20 լարի, հիմա՝ 6,40 լարի, թանկացել է նաեւ բնական գազը»,- ասել է Դոլիձեն։
Հաց արտադրողների ներկայացուցիչը, սակայն, նշում է նաև, որ պարենային ապրանքների գնի իջեցման պետական քաղաքականության շրջանակներում քննարկումներ են ընթանում հացն էժանացնելու ուղղությամբ, հանդիպումներ են անցկացվում ոլորտի ներկայացուցիչների միջև։
«Կառավարության քաղաքականությունն այն է, որ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները նվազեն: Նաեւ ակնկալիք կա, որ հացի գինը նույնպես կարող է նվազել, բայց դա աշխատանք ու ժամանակ է պահանջում։ Դրա համար մենք աշխատում ենք ընկերությունների հետ»,- ասել է Դոլիձեն։