Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Թբիլիսիում ամուսնական գույգ է զոհվել:
Volkswagen մակնիշի մեքենան Քուռն է ընկել՝ գետի աջ ափի կողմից, թունելից ոչ հեռու: Ըստ նախնական վարկածի՝մեքենան կորցրել է կառավարումը: Տեղում աշխատել են փրկարարական մի քանի խմբեր և ջրասուզակներ, մահացածների մարմինները հնարավոր է եղել ափ հանել մի քանի ժամ տևած փրկարարարաորոնողական աշխատանքներից հետո միայն: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ Ճանապարհատրանսպորտային երթևեկության
կաննոնների խախտելը, որը հանգեցրել է մահվան հոդվածով: