Նինոծմինդա քաղաքում նոր շուկայի կառուցման շինաշխատանքներն ավարտված են:
Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինկազմակերպությունը: Նախագիծը իրականացվել է մունիցիպալ բյուջեի ֆինանսավորմամբ, որի արժեքը կազմել է 163 842 լարի:
Փակ տաղավարի մակերեսը կազմում է 225 մետր քառակուսի, մսամթերքի վաճառքի համար շենքում առանձին սենյակ է հատկացված:
Նախկին շուկայի տարածքում կառուցված շուկայում ստեղծված են բոլոր պայմանները: Նոր շուկայի կառուցման նպատակը Նինոծմինդա քաղաքում փողոցային առևտրի վերացումն է: