
Գորելովկայի թեմում գազաֆիկացման գործընթացը արդեն մի քանի անգամ ձախողվել է, որը հանգեցրել է բնակիչների անվստահությանը։ Այս իրավիճակը նրանց մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում․ ինչո՞ւ է գազաֆիկացման գործընթացը պարբերաբար ձախողվում, ինչո՞ւ են ամիսներ շարունակ սպասելուց հետո հավաքված գումարները վերադարձվում, և վերջապես՝ ե՞րբ կսկսվեն ու կավարտվեն գազաֆիկացման աշխատանքները։
Այս խնդրի վերաբերյալ NOR ռադիոկայանը հարցեր ուղեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանին իմանալու նրա կարծիքը ևս, պատգամավորի խոսքով՝ այս պահին սպասում են պատասխանի և որոշման։ NOR-ը պատգամավորին հարցրեց արդյո՞ք խոսքը նույն նախագծի մասին է, որը նա դեռևս անցած տարի դիմումով դիմել էր Վրաստանի վարչապետին, որից հետո կազմվել էր նախագիծ։ Սումբատ Կյուրեղյանը հաստատեց, որ խոսքը նույն նախագծի մասին է։
Հիշեցնենք` Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա, Օրլովկա, Եֆրեմովկա, Ժդանովական և Սամեբա գյուղերի գազաֆիկացման նախագծման աշխատանքների համար 2025 թվականի մարտի 6-ին հայտարարվել էր մրցույթ։ Մրցույթը հաղթել էր «Energo Construction» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով 134 999 լարիի գնային առաջարկ։
NOR ռադիոկայանը սեպտեմբերի 2-ին կապ հաստատեց «Energo Construction» ՍՊԸ-ի հետ որտեղից հայտնեցին «նախագիծը արդեն պատրաստ է և փոխանցել ենք Վրաստանի գազի փոխադրման ընկերություն, այլ տեղեկություն չունենք»։ NOR-ը փորձեց կապ հաստատել Վրաստանի գազի փոխադրման ընկերություն հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով, սակայն կապ հաստատել չհաջողվեց, այդ իսկ պատճառով խմբագրությունը պաշտոնական նամակով դիմել է տվյալ ընկերություն։ Նամակի պատասխանն ստանալուն պես կհրապարակենք հետագա նյութերում։
Նույն հարցի վերաբերյալ զրույց ունեցանք նաև «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ։
«Գորելովկայի թեմի գազաֆիկացման հարցով մենք ակտիվ աշխատում ենք և քաղաքապետարանի և համապատասխան մարմինների հետ։ Իմ ունեցած տեղեկություններով «SJGC» գազաբաշխիչ ընկերությունը ֆիզիկապես աշխատանքները կատարելու պատրաստ է և պատրաստ է նախագիծը գնել։ Աշխատանքները մենակ մեզնից կախված չէ նախագծի փաստաթղթերի պատրաստման հետ կապված կան խնդիրներ»,- ասաց Վրեժ Բերիկյանը։
Մանրամասները տեսանյութում․
NOR-ը օրեր առաջ զրուցել էր Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ։ Քաղաքապետը նույնպես հայտնել էր, որ այս պահին սպասում են պատասխանի և նախատեսված է պետական ծրագիր որի վրա աշխատում է հատուկ հանձնաժողովը։
Քաղաքապետը նաև հավելել էր, որ քննարկման ընթացքում անդրադարձ էր եղել նաև այն հարցին, թե անհրաժեշտության դեպքում արդյոք բնակիչները պատրաստ են իրենց կողմից ֆինանսական ներդրում կատարել գազաֆիկացման ծրագրի իրականացման համար։ Այդ նպատակով էլ հավաքագրվել էր նշված գումարը։
Գորելովկայի թեմում բնակիչները հետ են վերցրել գումարը. գազաֆիկացումը կրկին անորոշության մեջ
Երկար սպասված գազաֆիկացումը դարձավ իրականություն Փարվանա գյուղի համար
Ինչ ֆինանսական միջոցներով կգազաֆիկացվեն Նինոծմինդայի 5 գյուղերը
Գազաֆիկացման առումով նոր զարգացումներ են սպասվում
Տեսանյութը արխիվից․
Գազաֆիկացման առումով նոր զարգացումներ են սպասվում

