Դասընթացներ Նինոծմինդայի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար

Դասընթացներ Նինոծմինդայի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար

ԿԸՀ-ն անցկացնում է ճանաչողական դասընթացներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղամասային հանձնաժողովների անդամների համար:

Դասընթացները բաղկացած են մի քանի փուլից: Դասընթացի առաջին փուլում տեղամասային հանձնաժողովների անդամները կծանոթանան ընտրությունների ընթացքին:

Անցկացվում են չորսժամյա դասընթացներ, որտեղ տեղամասային հանձնաժողովի անդամները կարող են ծանոթանալ առաջարկություններին, ուսումնասիրել իրավիճակները, որոնք կարող են առաջանալ տեղամասերում և վերլուծել, թե ինչ է առաջարկվում անել:

Թիվ 41 ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի խոսքով այս դասընթացի նպատակն է ծանոթանալ ընտրական գործընթացին, տեղեկացնել ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, և որ ամենակարևորն է ընտրությունները պետք է անցկացվեն առանց խախտումների:

Նշենք, որ այս տարի տեղամասերի կոմիսարների շրջանում շատ նորեկներ կան: Եվ այսպես, նրանց համար կլինեն կրկնվող դասընթացներ: