Որքա՞ն են ծախսում շրջանավարտների ծնողները վերջին զանգի համար

Որքա՞ն են ծախսում շրջանավարտների  ծնողները վերջին զանգի համար

Որքա՞ն են ծախսում շրջանավարտների ծնողներիը Սամցխե-Ջավախքում դպրոցական վերջին զանգի համար:

Վերջին զանգի արժեքը կարող է շատ տարբեր լինել՝ կախված գտնվելու վայրից, հյուրերի քանակից, ընտրված ծառայություններից և այլ գործոններից: Միջին ծախսերը կարող են սկսվել մի քանի հարյուրից և հասնել հազարների: Ավարտական ​​պատրաստությունը կախված է նաև հագուստի, վարսահարդարման, դիմահարդարման և ընտրված շատ այլ ծառայությունների արժեքից: Գները նույնպես տարբերվում են՝ կախված նրանից, թե որտեղ է շրջանավարտը նշում իր ավարտական երեկոն:

Radio NOR-ը Facebook-ում առցանց հարցում է անցկացրել «Որքա՞ն գումար է անհրաժեշտ մեկ աշակերտի համար վերջին զանգի համար»: Մենք նշել ենք ֆիքսված գումարի մի քանի տարբերակներ՝ «300 – 500», «500 – 1 000», «1 000 – 1 500», «1 500 – 2 000»: Հարցման ժամանակը դեռ չի ավարտվել (ապրիլի 25, 16:40), սակայն հարցմանը մասնակցել և իրենց կարծիքն են հայտնել արդեն 437 հոգի։ 21 «300-500 լարի»՝ (4%), 27 «5 00-1 000 լարի»՝ (6%), 75 «1 000-1 500 լարի»՝ (17%)։ Ֆեյսբուքյան հարցվածների մեծ մասը՝ 314 հոգի, կարծում է, որ վերջին զանգի համար կպահանջվի 1500-ից 2000 լարի։ Նման կարծիք ունի հարցվածների 71%-ը։

Radio NOR-ը հարցում է անցկացրել նաև Նինոծմինդա քաղաքում և հարցման արդյունքում պարզել է, որ անհրաժեշտ կլինի 1500-2000 լարի։

Ավելին աուդիո նյութում.

Radio NOR · რამდენი დაუჯდებათ მშობლებს ბოლოზარი ?