Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընտրատեղամասերը պատրաստ են ընտրություններին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընտրատեղամասերը պատրաստ են ընտրություններին

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:

Նինոծմինդայի ընտրատարածքում կլինի 37 ընտրատեղամաս: Բոլոր ընտրատեղամասերն արդեն պատրաստ են: Եվ շուտով տեղի կունենա հանձնաժողովի անդամների առաջին հանդիպումը, որտեղ կընտրվեն նախագահ, տեղակալ և քարտուղար:

Այսօրվա տվյալներով ՝ Նինոծմինդայից ընտրություններին կմասնակցի մոտավորապես 20 930 ընտրող:

Նախկի քվիախցերը չեն օգտագործվի: Ընտրողները ընտրատեղամասեր պետք է ներկայանա միայն դիմակով: Այն դեպքում, եթե դիմակ չունենա, տեղում նրան նորը կտրամադրվի: Ընտրողներին կբաժանվեն նաև մեկանգամյա օգտագործման գրիչներ:

Միաժամանակ, կփոփոխվի քվեարկելու խցիկների դիզայնը: Այն չի ունենա վարագույր, սակայն կձևավորվի այնպես, որ քվեարկությունը փակ ընթանա: Ընտրատեղամասերում կլինեն հակասեպտիկներ, լրացուցիչ դիմակներ և ջերմաչափեր: Հանձնաժողովի բոլոր անդամները պետք է ունենան դիմակներ, ձեռնոցներ և պահպանեն հիգիենայի բոլոր չափանիշները: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի խոսքով, եթե ընտրությունների օրը ընտրողը ջերմություն ունենա, ոչ ոք իրավունք չունի նրան զրկել ձայնից, նրան թույլատրվում է քվեարկել:

Առավել մանրամասն ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ մեր հարցազրույցում:

Radio NOR · Работа N41 Окружной избирательной комиссии в Ниноцминдском муниципалитете