Հոկտեմբերի 25-ին անցկացված Վրաստանի ազգային լիգայի սիրողական խաղերում փայլուն արդյունքներ են գրանցել Նինոծմինդայի մարզադպրոցի սաները սեղանի թենիսում։ Մարզիչ՝ Աշոտ Սողոյանի գնահատմամբ, նրանք հանդես են եկել շատ լավ և ցուցադրել բարձր մակարդակի խաղ։
Մրցումներին մասնակցել են Վրաստանի տարբեր շրջաններից թենիսիստներ՝ առանց տարիքային և սեռային սահմանափակումների։
Մարինե Հանեսյանը գրավել է 1-ին,
Նարե Էլոյանը՝ 4-րդ հորիզոնականը։

Հոկտեմբերի 26-ին էլ անցկացվել է ավելի բարձր «Ստարթինգ» լիգա։
«Այստեղ մեր թիմի տղաների ու աղջիկների մեջ բոլորից հաջող հանդես եկավ Վարդուհի Էլոյանը` գրավելով 4-րդ հորիզոնականը։ Նա բոլորից բարձր վարկանիշային միավոր է հավաքել թիմում՝ 4-րդ վարկանիշային միավոր Վրաստանի ազգային «Ստարթինգ լիգայում»,- ասաց մարզիչ Աշոտ Սողոյանը։



