Կահույք, գրքեր, վերմակներ, սպասք՝ օժիտ՝ ժառանգության փոխարեն

Կահույք, գրքեր, վերմակներ, սպասք՝ օժիտ՝ ժառանգության փոխարեն

Հյուրասենյակի և ննջասենյակի կահույք, մեկ պահարան գրքեր, վերմակներ, բարձեր, անկողին, սպասք՝ սրանք ընտանեկան այն իրերն են, որոնք Լեյլի Եսոյանը ընտանիք կազմելուց հետո նվեր է ստացել ծնողներից։

«Մեզ մոտ այսպիսի ավանդույթ կա, երբ կինը ընտանիք է կազմում ու հեռանում ծնողների ընտանիքից, նրան այսպես կոչված օժիտ են տալիս». պատմում է Նինոծմինդայի շրջանի Փոքր  Խանչալի գյուղում բնակվող այժմ 74-ամյա Լեյլի տատիկը: Նրա ընտանիքում նույնպես ավանդույթը չի խախտվել.

Ընտանիքում երկուսն էին՝ Լեյլին և նրա երկու տարով մեծ եղբայրը։ Փոքր տարիքից նա գիտեր, որ իր ծնողների տունը պատկանում է եղբորը, և երբեք պահանջ չի ունեցել այս անշարժ գույքի նկատմամբ։ Նա կարծում է, որ այդպես էլ պետք է լինի։

«Մտքովս էլ չի անցել ընտանիքից տան մի մասը խնդրել, այստեղ գրեթե բոլոր ընտանիքներում է այդպես լինում» – ասում է Լեյլա Բեբոն։

Նա չգիտեր, թե ինչ է գրված ժառանգության մասին օրենքում, քանի դեռ չէր մահացել ամուսինը, իսկ իրենց տան ժառանգության հարցը օրակարգում չէր եղել։ Այս դեպքում օրենքով առաջին ժառանգը եղել է նրա կինը (Լեյլի Եսոյան) և նրանց հինգ երեխաները։ Ընտանիքն ի սկզբանե «ավանդաբար» որոշել է, որ տունը պետք է թողնեն կրտսեր որդուն, թեպետ մեծ որդուն ու երեք աղջկան նույնպես առանց ուշադրության չեն թողել։ Ավագ որդուն տուն են գնել, աղջիկներին ավանդաբար օժիտ են տվել, հոր մահից հետո չորս երեխաներն էլ հրաժարվել են ժառանգությունից՝ հօգուտ կրտսեր եղբոր, ծնողական տունն ամբողջությամբ պատկանել է կրտսեր որդուն։

Ընտանիքի գլխավոր ժառանգը՝ կրտսեր որդին, մտադիր է ժառանգական գույքը փոխանցել որդուն ճիշտ այնպես, ինչպես դա եղավ նրա դեպքում.

«Ունեմ մեկ աղջիկ, ով փոքր է, և մեկ մեծ տղա, աղջիկը կմեծանա, կամուսնանա, ընտանիքը կլքի, և ամուսինը նրան կնայի։ Այստեղ՝ այս տանը, տղաս կապրի ու այս ունեցվածքն էլ իրենն է, աղջկան ինչով կարող եմ կօգնեմ: Դա կախված է ծնողներից, ինչպես ծնողն է որոշում, որ դա լինի»։ Հովհաննես Եսոյանը նույնպես պատրաստվում է շարունակել ավանդույթները։

Ընտանիքի ավագ որդին ու թոռը այլ կերպ են վերաբերվում ժառանգության բաշխմանը: 22-ամյա Լեյլի Եսոյանը մեծ տղայի դուստրն է: Լեյլի Եսոյան կրտսերը՝ տատիկի անվանակիրը, ապրում է քաղաքում՝ ծնողների, եղբոր ու քրոջ հետ։ Իրենց ընտանիքում չեն մտածում, որ անշարժ գույքի ժառանգորդը անպայման տղան է։

«Իմ ծնողների վերաբերմունքն այսպիսին է՝ հետագայում իրենց երեխային ինչ օգնություն պետք լինի, նրան կօգնեն։ Օրինակ՝ եթե երեխաներից մեկը հետագայում տուն չունենա, ապա տունը ժառանգաբար կփոխանցվի՝ անկախ նրանից՝ աղջիկ է, թե տղա։ Օրինակ՝ իմ ընտանիքը ինձ մեքենա է գնել, այս մեքենան իմն է, և ես չեմ կարծում, որ երբ եղբայրս մեծանա, մեքենան նրան կմնա, մեր ընտանիքի դեպքում բոլոր երեխաները օգտվում են հավասար իրավունքներից, և մենք՝ այնպես ենք անում, ինչպես օրենքով է»,- ասում է կրտսեր Լեյլի Եսոյանը։

 «Սաֆարի» կազմակերպության  Սամցխե-Ջավախեթիի իրավաբան Դիմիտրի Չխիտունիձեն խոսում է հաստատված և ավանդույթներով հիմնավորված պրակտիկայի մասին և բացատրում է, որ օժիտ տալը ոչ մի կապ չունի ժառանգության հետ, և սխալ է օժիտ տալ, իբր ծնողները  պարտք են վճարում իրենց դուստրերին։

 «Հաստատված պրակտիկայում, երբ ընտանիքն աղջիկ երեխային օժիտ է տալիս, համարվում է, թե այս աղջկա համար ժառանգության հարցը սպառված է, բայց իրականում դա այդպես չէ։ Օրենքը ենթադրում է գույքի հավասար բաշխում մեկ շարքի ժառանգների միջև։ Օրինակ, եթե ծնողները մահանում են և ունեն երկու երեխա՝ աղջիկ և տղա, ծնողների ժառանգությունը պետք է հավասարապես բաժանվի նրանց միջև, այլ վերապահում չկա, որ աղջիկը կարող է ամուսնացած լինել և չժառանգել։ Ծնողական ունեցվածքի մնացած բոլոր բաշխումները անօրինական են»։

Այնուամենայնիվ, Վրաստանում մոտավորապես յուրաքանչյուր երրորդ հարցվողը կարծում է, որ ծնողների ունեցվածքը պետք է ամբողջությամբ կամ դրա մեծ մասը փոխանցվի որդուն, դա բացահայտվում է ուսումնասիրության զեկույցում. «Տղամարդիկ, կանայք և գենդերային հարաբերությունները Վրաստանում. հասարակության ընկալումը և վերաբերմունքը» . Ուսումնասիրությունը պատրաստել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը  (UNFPA)   https://www.equimundo.org/wp-content/uploads/2020/06/Men-Women-and-Gender-Relations-in-Georgia.GEO_.pdf

Հետազոտության համաձայն՝ հարցվածների 62%-ը կարծում է, որ ծնողների ունեցվածքը (բնակարանը) պետք է հավասարապես բաշխվի որդիների և դուստրերի միջև։

20%-ն ասում է, որ ժառանգությունն ամբողջությամբ պետք է թողնել որդուն, իսկ 15%-ը կարծում է, որ որդին պետք է ստանա ժառանգության ամենամեծ մասը։

Հանրության վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ տարբերվում է 2013 թվականի ցուցանիշներից։ 

2013 թվականին հարցվածների միայն 44 տոկոսն էր կարծում, որ ծնողների ունեցվածքը պետք է հավասարապես բաշխվի։ Կարծես թե փոխվում է բնակչության գիտակցությունն ու վերաբերմունքը։

Ինչ վերաբերում է Եսոյանների ընտանիքին, ապա ընտանիքի ամենափոքր անդամը 1,5 տարեկան Նաթիան է, թեև այսօր Նաթիայի հայրը կարծում է, որ «աղջիկը կամուսնանա, իսկ ամուսինը կպահի նրան, ժառանգությունը տան տեսքով պատկանում է որդուն, բայց Նաթիայի հասունանալուն դեռ երկար ժամանակ կա, գուցե ընտանիքը մտափոխվի, և Նաթիան օժիտի փոխարեն «իրական ժառանգություն» ստանա։