Փոփոխություններ Վրաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ. Պարզաբանում է Սերգեյ Կարախանյանը

Փոփոխություններ Վրաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ. Պարզաբանում է Սերգեյ Կարախանյանը

Վրաստանի քաղաքացիության վերականգնման կամ պահպանման պահանջով դիմումի իրավասության ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ի՞նչպես ստանալ քաղաքացիություն եւ հանձնել համապատասխան քննությունները՝ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք, Արդարադատության նախարարության պետական ծառայությունների գործակալության Սամցխե Ջավախեթիի ծառայության աշխատակից՝ Սերգեյ Կարախանյանի հետ:

Նրա խոսքով. «Վրաստանի նախկին քաղաքացիները, ովքեր զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից` այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով իրենք կարող են հեշտացված կարգով ձեռք բերել քաղաքացիություն, որի համար սահմանված է 1 քննություն դա վրաց լեզուն է: Իսկ այն անձինք ովքեր չունենալով այլ երկրի քաղաքացիություն ու իրենց կամքով հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից եւ հիմա մտադիր են վերականգնել, նրանց համար սահմանված է 3 թեստ՝ վրաց լեզու, վրաց օրհենսդրություն եւ վրաց պատմություն»:

«Նախկան քաղաքացիության համար դիմումը ներկայացնելը, բնակիչները ունեն հնարավորություն անսահմանափակ քանակով հանձնել վրաց լեզվի թեստը: Քննությունը հանձնելուց հետո անձը կստանա համապատասխան տեղեկանք եւ արդեն կարող է դիմել քաղաքացիություն ստանալու համար: Հասկանալի է, որ կան մարդիկ, նամանավանդ մեծահասակների շրջանում ովքեր ունեն լեզվի հետ կապված խնդիրներ եւ որն էլ դժվարություններ է առաջացնում թեստերի հանձնման դեպքում: Սակայն տարիքային սահմանափակման հետ կապված օրենք գոյություն չունի, որտեղ բնակիչները կկարողանան ազատվել քննությունից»,- նշեց Կարախանյանը:

Քննության վճարների եւ այլ մանրամասների մասին՝ ձայնագրությունում.

Radio NOR · Փոփոխություններ Վրաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ. Պարզաբանում է Սերգեյ Կարախանյանը

Հիշենցնեք, որ Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար Վրաստանում առնվազն 10 տարի կացության պահանջը կրճատվում է մինչև 5 տարի։

Թեմատիկ՝