Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգումը։ 11.5 կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը, որ սկսվում է Աշոցքից և հասնում մինչև Բավրա, խիստ անբարեկարգ վիճակում էր։
Այս պահին կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, իրականացնում է ծածկի ֆրեզավորման աշխատանքներ։ Շուրջ 3 կմ տեղամասում արդեն իսկ կատարվել է ֆրեզավորում։ Տեխնիկական հսկողությունը կատարում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ -ն։
Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։
Տեղեկությունը տարածում է՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ ֆեյսբուքյան էջը: