Կհարթեցվեն արդյո՞ք Ժդանովականի գյուղամիջյան եւ դեպի Սամեբա տանող ճանապարհները

Կհարթեցվեն արդյո՞ք Ժդանովականի գյուղամիջյան եւ դեպի Սամեբա տանող ճանապարհները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղից մինչեւ Սամեբա տանող ճանապարհով գրեթե անհնար է երթեւեկել, ճանապարհը ամբողջ երկայնքով պատված է խորը փոսերով: Ավտոմեքենաները կոտրվում են եւ մարդիկ էլ արդեն հոգնում են երթեւեկել: Բնակիչները նշում են, որ ճանապարհը հիմա շատ է քանդվել 4 կմ ճանապարհը անցնելու համար 1 ժամ հարկավոր է, գոնե հարթեցնեին մի քիչ որ հնարավոր լիներ անցնել:

Ինչպես նաեւ անմխիթար վիճակում է գտնվում Ժդանովականի գյուղամիջյան ճանապարհները, որոնք նույնպես ունեն խճապատման եւ վերանորոգման կարիք:

Այս հարցի շուրջ զրուցեցինք Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի հետ:

Նրա խոսքով. «Ժդանովականից դեպի Սամեբա տանող ճանապարհի ասֆալտապատման նախագիծը արդեն կազմված է, հետագայում նախատսվում է այն իրագործել: Հիմա քանի որ ճանապարհը այդքան էլ լավ վիճակի չէ նախատեսված է հարթեցնել այդ ճանապարհը: «Արալ» ընկերությունը մոտ 10 օրվա ընթացքում կտրամադրի համապատասխան խճաքարերը, որին էլ կհաջորդի հարթեցման աշխատանքները: Իսկ ինչ վերաբերվում է Ժդանովականի գյուղամիջյան ճանապարհներին ապա դա կախված է նրանից թե ինչքանով կբավականացնի համապատասխան ավազը կամ խճաքարերը»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Կհարթեցվեն արդյո՞ք Ժդանովականի գյուղամիջյան եւ դեպի Սամեբա տանող ճանապարհները

Հիշեցնենք, որ 2022 թվականին NOR ռադիոկայանին Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնել էին, որ Ժդանովականից դեպի Սամեբա տանող ճանապարհի նախագիծը արդեն կազմված է: 4 կմ 100մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար գումարը կազմել է 2 400 000 լարի: Սակայն ինչ վերաբերվում է ասֆալտապատմանը ֆինանսավորման բացակայության պատճառով չի իրականացվել: Այն կախված է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորումից, որը այս պահին գտնվում է սպասողական վիճակում:

Թեմատիկ՝