Ժդանովական Սամեբա տանող ճանապարհի հարթեցման աշխատանքները հետաձգվում են. Ի՞նչու

Ժդանովական Սամեբա տանող ճանապարհի հարթեցման աշխատանքները հետաձգվում են. Ի՞նչու

Վերջերս հարթեցվել էր Սամեբայի գյուղամիջյան ճանապարհը:

Նինոծմինդայի քաղաքապետարանում Սամեբա գյուղի մասնագետ Պետրոս Թամասյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ մոտ օրերս կհարթեցվի նաեւ Սամեբա Ժդանովական ճանապարհահատվածը:

Սակայն հետեւողական լինելով վերոնշյալ ճանապարհի աշխատանքներին նկատեցինք, որ հարթեցման աշխատանքներ դեռեւս չի իրականացվել: Անցել է մոտ 1 ամիս:

Այդ հարցի շուրջ զրուցեցինք Պետրոս Թամասյանի հետ, նրա խոսքով. «Հարթեցնող տեխնիկայի անսարքության պատճառով հարթեցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էր: Մոտակա 3 – 4 օրվա ընթացքում ճանապարհի հարթեցումը կիրականացվի»:

NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին:

NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղից մինչեւ Սամեբա տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում:

Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնել էին, որ վերոնշյալ ճանապարհի նախագիծը արդեն կազմված է: 4կմ 100մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսվել է 2 400 000 լարի գումար: Սակայն այս տարի ասֆալտապատման աշխատանքներ չի նախատեսվում, իսկ ինչ վերաբերվում է հաջորդ տարվան, դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ժդանովական Սամեբա տանող ճանապարհի հարթեցման աշխատանքները հետաձգվում են. Ի՞նչու