Ժդանովականից մինչեւ Սամեբա տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում

Ժդանովականից մինչեւ Սամեբա տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, հիմնականներից հանդիսանում է ճանապարհի խնդիրը:

Բնակիչներից մեկի խոսքով՝ Ժդանովականից Սամեբա տանող մոտ 3 կմ ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար եւ քանդված վիճակում: Ձյունը հալվելուց հետո փոսերը ավելի են մեծացել, լավ կլիներ որ այս տարի ճանապարհը ասֆալտապատվեր կամ գոնե հարթեցվեր:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանից, այս տարի պետք է կազմվի ինչպես Սամեբա այնպես էլ Տամբովկա տանող ճանապարհների ասֆալտապատման նախագիծը: Ինչ վերաբերվում է ասֆալտապատմանը ապա այս տարի չի նախատեսվում:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ժդանովականից մինչեւ Սամեբա տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում
This image has an empty alt attribute; its file name is 52035663253_611cb0405d_o.jpg