
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղում ընթանում են գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։
Մեր նկարահանման ընթացքում տեղում իրականացվում էին նաև ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքները։
Նախագծի շրջանակում նախատեսվում է ասֆալտապատել 1 կիլոմետր 570 մետր ճանապարհ, աշխատանքները իրականացնում է Ջավախավտոգզա ընկերությունը։ Նախագիծն իրականացվում է Տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Նշված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 77 հազար լարի՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ 2026 թվականին նախատեսված աշխատանքների արժեքը կազմում է 500 հազար լարի։ Դրանցից 475 հազար լարին՝ 95 տոկոսը, կֆինանսավորվի Տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամի կողմից, իսկ 25 հազար լարին՝ 5 տոկոսը, կհատկացվի տեղական ինքնակառավարման բյուջեից։
Ծրագրի հաջորդ փուլում՝ 2027 թվականին, աշխատանքների իրականացման համար նախատեսվում է հատկացնել ևս 577 հազար լարի։

