Նինոծմինդա քաղաքից դեպի Հեշտիայի գյուղական համայնքի ուղղությամբ երթևեկելիս 9 կմ երկարությամբ ճանապարհի եզրերին տեսանելի է ցրված աղբը: Թափոնների մեծ մասը հիմնականում պլաստմասե և ապակե շշեր են:
Այս ամենը այդտեղով անցնող մարդկանց անփույթ վերաբերմունքն է, ովքեր աղբը մեքենայից դուրս են նետում, ինչը մեծ վնաս է հասցնում բնությանը և շրջակա միջավայրին:
Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:
Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:
Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով:
Շան կղանքը չմաքրելու համար սահմանված է 100 լարիի չափով տուգանք:
Շրջակա միջավայրը մինչև հինգ անվադողով աղտոտելու համար սահմանված է տուգանք150 -ի փոխարեն 500 լարիի չափով, իսկ 5 անվադողից ավելիի դեպքում 500 -ի փոխարեն 2000 լարիի չափով:
4 անգամ աճել է մեծ ծավալների թափոնով միջավայրն աղտոտելու (օրինակտրանսպորտային միջոց) տուգանքը. այս դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 2000, իսկ իրավաբանականը 6000 լարիով:
Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին: