Ոչ ճիշտ տեղում աղբ թափելու համար, ըստ օրենքի, նախատեսվում է տուգանք: Չնայած մաքրության ընդհանուր կոչերին, մեր մունիցիպալիտետում աղտոտման խնդիրը շարունակում է հրատապ մնալ:
Չնայած այն հանգամանքին, որ մունիցիպալիտետում ավելանում են աղբամանները, բնակիչները, միևնույնն է, աղբը նետում են ուր պատահի ՝ չմտածելով հետևանքների մասին: Մարդիկ աղտոտում են այն տարածքը, որտեղ ապրում են: Իրականում բնակիչները վնասում են ոչ միայն բնությանը, այլև իրենց:
Արդեն մեկ տարուց ավելի դիմակներ կրելը պարտադիր պայման է դարձել: Դիմակները և ռետինե ձեռնոցները դարձել են մարդկության համար նոր բնապահպանական սպառնալիք: Պլաստիկ և ապակե շշերի, ցելոֆանի, ծխախոտի մնացորդների հետ մեկտեղ ամեն քայլափոխի կան բժշկական դիմակներ: Փորձեք գոնե ինչ-որ բան անել ձեր քաղաքը մաքուր պահելու համար: Աղբը նետեք աղբարկղի մեջ: Մտածեք, եթե ոչ ուրիշների, ապա ձեր և ձեր երեխաների, ծնողների կամ ընկերների առողջության մասին: Պետք է սկսել ամենափոքրից: Փոխելով ինքներդ ձեզ, կկարողանաք փոխել ամբողջ աշխարհը: