Թուրքիայի դպրոցներից մեկում աշակերտը կրակ է բացել. կան վիրավորներ

Թուրքիայի դպրոցներից մեկում աշակերտը կրակ է բացել. կան վիրավորներ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող Նիյազի Ուզմեզ Անատոլիական տեխնիկական ավագ դպրոցի առջև զինված հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, հայտնում է շրջանային վարչակազմը։

«Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է 8 մարդ», – ասվում է իշխանությունների կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։

Պարզաբանվել է, որ լիցեյի մոտակայքում կրակոցների մասին ահազանգը ստացվել է մոտավորապես ժամը 7:59-ին: Ահազանգը ստանալուց հետո ոստիկանության և շտապօգնության խմբերը արագորեն հասել են դեպքի վայր: Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա բժշկական հաստատություններում: