Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, հիմնականներից հանդիսանում է ճանապարհի անմխիթար վիճակը:
NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Ժդանովականից Սամեբա տանող ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար եւ քանդված վիճակում: Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնել էին, որ վերոնշյալ ճանապարհի նախագիծը արդեն կազմված է: 4կմ 100մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսվել է 2 400 000 լարի գումար: Սակայն այս տարի ասֆալտապատման աշխատանքներ չի նախատեսվում, իսկ ինչ վերաբերվում է հաջորդ տարվան, դեռեւս ոչինչ հայտնի չէ:
Նշենք, որ երկու օր առաջ Ժդանովականից Սամեբա տանող ճանապարհի վրա իրականացվել են հարթեցման աշխատանքներ:
Նինոծմինդայի քաղաքապետարանում Ժդանովական գյուղի ներկայացուցիչ Պետրոս Թամասյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ճանապարհի հարթեցման աշխատանքները կատարվում են Նինոծմինդայի քաղաքպետարանի նախաձեռնությամբ: Իսկ ինչ վերաբերվում է ասֆալտապատմանը, ասեմ, որ աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա գարնանը»:
Կարդացեք նաեւ՝