Ախալցիխեում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի 1 նոր դեպք է գրանցվել

Ախալցիխեում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի 1 նոր դեպք է գրանցվել

Ախալցխեի մունիցիպալիտետի Անդա գյուղում 58-ամյա տղամարդու մոտ հաստատվել է Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդ։

Նա բուժվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, ինչպես հայտնել են բուժհաստատությունից, հիվանդի վիճակը բավարար է։

Այս տարի ողջ տարածաշրջանում հայտնաբերվել է Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդի 12 դեպք։ Նրանցից մեկը՝ Ծղալթբիլայում բնակվող ընտանեկան բժշկի մոտ, ով մահացել է։

Հիվանդության դեպքեր են գրանցվել հետևյալ գյուղերում.

Ասպինձայի մունիցիպալիտետում- Տոլոշի, Ձվելի, Ռուսթավի, Օթա,

Ադիգենի մունիցիպալիտետում – Աբասթումանի, Նաքուրդևի,

Ախալցիխեի մունիցիպալիտետում – Անդրիածմինդա, Մուսխի, Ծղալթբիլա, Անդա:

Որո՞նք են Ղրիմ-Կոնգոյի ախտանիշները.

Մարդկանց մոտ Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը ի հայտ է գալիս վարակված տզի հետ շփվելուց 1-9 օր հետո (կծում, ճզմված տզի հետ շփում)։ Բնորոշ է բարձր ջերմաստիճանը։ Մաշկի տակ և կծած հատվածներում առաջանում են կապտուկներ, զարգանում է արյունահոսություն ներքին օրգաններից։

Հիվանդության ախտանիշները սկսվում են հանկարծակի ցրտից: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40°С, սկսվում է մկանների և գլխացավի ցավով, փսխումով, փորլուծությամբ։ Մարդկանց մոտ հիվանդությունը լուրջ է և առանց ժամանակին բուժման կարող է հանգեցնել մահվան.

Բարձր ռիսկի տակ են հիմնականում ֆերմերները, հովիվները և անասնաբույժները. Նաև՝ անձինք, ովքեր սերտ կապի մեջ են Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդով տառապող մարդկանց հետ։

Նյութի աղբյուր՝ Sknews.ge