Ջիգրաշենի կարատեիստները սպորտային ճամբարում

Ջիգրաշենի կարատեիստները սպորտային ճամբարում

Հուլիսի 7 -ից մինչեւ 10 -ը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի կարատեի մարզիկները՝ մարզիչ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ մեկնեցին Հայաստանի հանրապետություն, Սեւանի սպորտային ճամբար:

Սերգո Քսպոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Այսպիսի ճամբարները մեր մարզիկների համար շատ կարեւոր է, ամեն ինչ անցավ բարձր մակարդակի եւ շատ հետաքրքիր: Երեխաները բացի կարատեից զբաղվեցին նաեւ ֆուտբոլով, շախմատով, սեղանի թենիս, վոլեյբոլ, վազք եւ այլն: Մենք նախապատրաստվում ենք հուլիսի 21 -ին կարատեի միջազգային առաջնությանը Քոբուլեթիում, որին մասնակցում են 5 երկրներ՝ Վրաստան, Հայաստան, Ղազախստան, Թուրքիա եւ Իրան: Ճամբարում անցկացրած մարզումները հույսով եմ դրական անդրադարձ կունենան եւ մենք Քոբուլեթիի մրցաշարից կվերադառնանք մեդալներով»:

Նշենք, որ սպորտային ճամբարի այցելությունը ամբողջովին ֆինանսավորվել է ծնողների կողմից, երեք անգամյա սնունդ, հյուրանոց եւ այլն:

Թեմատիկ