Նինոծմինդայի կարատեիստները Թբիլիսիում նվաճել են 4 մեդալ

Նինոծմինդայի կարատեիստները Թբիլիսիում նվաճել են 4 մեդալ

Մայիսի 27 -ին եւ 28 -ին, Թբիլիսի քաղաքում անցկացվեց Վրաստանի «Կյոկուշին» կարատեյի առաջնությունը:

Նինոծմինդայի մարզադպրոցից թվով 7 մասնակիցներ, մարզիչ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ մեկնեցին Թբիլիսի:

Սերգո Քսպոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Վրասատանի «Կյոկուշին» կարատեյի առաջնություն էր 10 -ից մինչեւ 13 տարեկան աշակերտների մասնակցությամբ: Մասնակցում էին մոտ թվով 150 մարզիկներ, մենք ներկայացանք թվով 7 մարզիկներով, որտեղ ունեցանք 4 մեդալակիրներ Մարի Մարգարյանը գրավեց 1 -ին հորիզոնականը, Նարե Կիրակոսյանը, Վալիկո Հովհաննիսյանը եւ Սայաթ Կիրակոսյանը գրավեցին 3 -րդ տեղը: Մեզ աջակցություն ցուցաբերել են Նինոծմինդայի քաղաքապեատարնի սպորտի եւ մշակույթի ծառայությունն ու սպորտդպրոցը»:

Նշենք, որ Քսպոյանի աշակերտներից Վալիկո Պողոսյանը նույնպես մեկնել էր Գյումրի քաղաք եւ մասնակցել «Կյոկուշին» կարատեյի միջազգային առաջնությանն ու արժանացել ոսկե մեդալի:

Արդյունքում մեր մարզիկները պարգեւատրվել են դիպլոմով, մեդալով եւ գավաթով: