Մեծ Խանչալիում 60-70 տուն մնացել է առանց ջրի․ Ըստ գյուղապետի խնդիրը կկարգավորվի

Մեծ Խանչալիում 60-70 տուն մնացել է առանց ջրի․ Ըստ գյուղապետի խնդիրը կկարգավորվի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղի բնակիչները դիմում են NOR ռադիոկայանին ուղարկելով տեսանյութ և լուսանկար՝ խնդրելով լուսաբանել գյուղում ստեղծված խնդիրը։

Բնակիչների խոսքով՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ գյուղի մի ամբողջ փողոցում խմելու ջուր չունեն։

Բնակիչներից մեկը նշեց, որ ջրամատակարարման ծառայության աշխատակիցները եկել են, փորել են, սակայն աշխատանքները կիսատ թողնելով՝ հեռացել են։

«Արդեն մեկ շաբաթ է՝ մի գրամ ջուր չունենք։ Նախկինում գոնե մի փոքր ջուր հոսում էր, իսկ հիմա ընդհանրապես ջուր չկա։ Ամբողջ փողոցը՝ մոտ 60-70 տուն, ջուր չունի,- ասում է բնակիչը։

Խնդրի վերաբերյալ կապ հաստատեցինք Մեծ Խանչալիի գյուղապետ Սեդրակ Շահբազյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նա տեղյակ է ստեղծված իրավիճակից։

Գյուղապետը տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ դիմել են համապատասխան ծառայությանը։ Ծառայության աշխատակիցները ժամանել են և իրականացրել են վերանորոգման աշխատանքներ, սակայն անհրաժեշտ համապատասխան մասի բացակայության պատճառով աշխատանքներն ամբողջությամբ ավարտին չեն հասցվել։

Գյուղապետը նաև նշեց, որ տեղեկություն է ստացել այն մասին, որ անհրաժեշտ մասերն արդեն գտնվել են, և վաղը առավոտյան ջրամատակարարման ծառայության աշխատակիցները կայցելեն և կավարտեն վերանորոգման աշխատանքները։

Տեսանյութ․