
2027 թվականից Վրաստանում 70 տարեկանից ցածր անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով, իսկ 70 տարեկանից բարձր քաղաքացիներինը՝ 60 լարիով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Պաատա Կվիժինաձեն՝ ներկայացնելով 2027 թվականի բյուջեի նախագիծը։
Նրա խոսքով՝ 70 տարեկանից բարձր քաղաքացիների կենսաթոշակը կկազմի 555 լարի, իսկ լեռնային բնակավայրերում ապրող նույն տարիքային խմբի քաղաքացիներինը՝ 665 լարի։
Նույն համամասնությամբ կավելանան նաև հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակները։
2027 թվականի բյուջեի քննարկումները խորհրդարանի հանձնաժողովներում կսկսվեն հաջորդ շաբաթ։ Կվիժինաձեի խոսքով՝ ներկայացված բյուջեն նախնական է և երկրորդ ու երրորդ ընթերցումների ընթացքում կարող է փոփոխվել և ավելացվել։

