Այսօր՝ հուլիսի 12 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում մեկնարկեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված վաղամեռիկներ՝ Սարգիս Սահակյանի եւ Վարոս Տերտերյանի հիշատակին:
Հուշամրցաշարը կազմակերպել են Փոկա գյուղի երիտասարդները, ամբողջ գյուղի աջակցությամբ:
Մրցաշարին մասնակցում են շրջանի թվով 14 գյուղերի թիմեր՝ Փոկա, Դիլիֆ, Թորիա, Գորելովկա, Ղաուրմա, Արագյալ, Հեշտիա, Սպասովկա, Փարվանա, Օրլովկա, Փոկա 2, Սաթխա, Ժդանովական եւ Ջիգրաշեն:
Փոկայի թիմի խաղացող Հովհաննես Իսպիրյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Հուշամրցաշարը նվիրված է մեր վաղամեռիկ երիտասարդներին: Ասեմ որ հաղթող թիմերի համար նախատեսված է մեդալ, գավաթ եւ անհատական նվերներ: Եզրափակիչ խաղերը տեղի կունենան վաղը՝ հուլիսի 13 -ին»: