Ֆուտբոլային հուշամրցաշար` նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին

Ֆուտբոլային հուշամրցաշար` նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին

Հունիսի 16 -ին Նինոծմինդայի «Վլադիմիր և Գայոս Ղարսլյան» եղբայրների անունը կրող մարզադաշտում մեկնարկեց թվով 8 -րդ ֆուտբոլային մանկապատանեական մրցաշարը` նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին:

Ֆուտբոլային մրցաշարին մասնակցեում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների թվով 16 թիմեր: Ավանդույթի համաձայն այս տարի թվով 8 -րդ մրցաշարն էր տեղի ունենում, որտեղ խաղում են 6 խաղացող եւ 1 դարպասապահ:

Արտաշես Մարկոսյանը ծնունդով Ժդանովական գյուղից էր, ով ԽՍՀՄ տարիներին հանդես է եկել որպես դարպասապահ՝ խաղալով Երևան քաղաքի «Արարատ» ֆուտբոլային ակումբում, այնուհետև մարզել Նինոծմինդա քաղաքի ֆուտբոլի թիմին:

Մանրամասների մասին զրուցեցինք մրցաշարի կազմակերպիչ Խաչատուր Մարկոսյանի հետ.

Radio NOR · Ֆուտբոլային հուշամրցաշար` նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին