Նինոծմինդայում ո՞ր թիմը հաղթեց «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնությունում

Նինոծմինդայում ո՞ր թիմը հաղթեց «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնությունում

Հունիսի 28 -ին Նինոծմինդայում մեկնարկել էր «Master League» կոչվող ֆուտբոլային առաջնությունը, որտեղ ամեն թիմում խաղում են 6 խաղացող և 1 դարպասապահ:

Առաջնությանը մասնակցում են շրջանի թվով 16 թիմեր՝ Սաթխա, Ժդանովական, Փոքր Գոնդուրա, Փոկա, Փոքր Խանչալի, Ջիգրաշեն, Նինոծմինդա 2, Գանձա, Նինոծմինդա, Կաթնատու, Մեծ Խանչալի, Մեծ Գոնդուրա, Հեշտիա, Սպասովկա, Փոքր Արագյալ եւ Թորիա թիմերը:

Այսօր՝ հուլիսի 13 -ին, տեղի ունեցավ կիսաեզրափակիչ խաղերը, որտեղ մրցում էին Նինոծմինդան ընդդեմ Հեշտիայի եւ Գանձան ընդդեմ Ժդանովականի թիմի:

Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Բոլոր թիմերը այսօր լավ խաղ ցույց տվեցին, եզափակիչ դուրս եկան Գանձայի եւ Հեշտիայի թիմերը: Եզրափակչում Գանձան ցուցաբերեց իր սպորտային բարձր պատրաստվածությունը եւ 4-2 հաշվով հաղթեց Հեշտիայի թիմին՝ դառնալով «Մաստեր Լիգա» -ի շրջանային փուլի հաղթող: Գանձայի թիմը մինչեւ օգոստոս ամսվա վերջ հաջորդ փուլում կմասնակցի արդեն «Մաստեր Լիգա» -ի տարածաշրջանային խաղերին»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայում ո՞ր թիմը հաղթեց «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնությանը

Կարդացեք նաև`