Կորեայում ջրհեղեղի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, ավելի քան 1500-ը տարհանվել է

Կորեայում ջրհեղեղի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, ավելի քան 1500-ը տարհանվել է

Հարավային Կորեայում ջրհեղեղի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, ավելի քան 1500-ը տարհանվել է,- հայտնում է «Reuters»-ը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեքը անհետ կորել են, յոթը՝ վիրավորվել։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, տեղատարափ անձրեւները սողանքի եւ ամբարտակի վարարման պատճառ են դարձել։

Հարավային Կորեայի ներքին գործերի և անվտանգության նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 11։00-ի դրությամբ ամբողջ երկրում տարհանվել է 1567 մարդ, որոնց թիվը կարող է աճել։

Կորեայի երկաթուղիների հաղորդագրության համաձայն՝ գնացքների երթուղիները դադարեցվել են, քանի որ գծերը հեղեղվել են ջրով, և առկա է քարաթափման վտանգ։

Կորեայի վարչապետ Հան Դակ Սուն կոչ է արել զինվորականներին ակտիվորեն ներգրավվել փրկարարական աշխատանքներին՝ աշխատելով պետական ​​պաշտոնյաների հետ՝ սարքավորումներ և կենդանի ուժ մոբիլիզացնելու համար: 1in.am