Ախալցիխեում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի

Ախալցիխեում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի

Ախալցիխեում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 15-ին, ուշ գիշերին, Ապրիլի 9-ի փողոցում։ Շտապօգնության փոքր բրիգադը նրան տեղափոխել է «Իմեդի» կլինիկա։

«Երեխան ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ է ստացել, նա նաև գլխի տրավմա է ունեցել, ստուգումներ են արել և ողջ գիշեր հսկողության տակ է եղել, այսօր դուրս կգրվի կլինիկայից»,- ասում է «Իմեդի»-ի կլինիկական մենեջեր Մզիա Կակոշվիլին։ .

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքը քննվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգության կանոնների խախտում, որն առողջությանը պատճառել է նվազ ծանր վնաս։ sknews.ge