Շրջակա միջավայրի ազգային գործակալության մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ Սև ծովի ջրի որակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից հուլիսի 6-ին և 10-ին իրականացված մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Սև ծովի ջրի նմուշներում որոշված 59 պարամետրերի արժեքները նորմայի սահմաններում են։
Որոշվել են քիմիական պարամետրերը, ներառյալ 13 ծանր մետաղների, ընդհանուր նավթային ածխաջրածինների, 16 պոլիաորտալ ածխաջրածինների և ֆիզիկաքիմիական այլ պարամետրերի կոնցենտրացիաները:
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Սեւ ծովի ջրի որակի մոնիտորինգ է իրականացրել 10 օրը մեկ՝ 9 կայաններում, իսկ հուլիսի 10-ից կայանների թիվն ավելացվել է՝ Անակլիա-Գանմուխուրի տարածքում ավելացնելով 3 միավոր։
«Հավաքված նմուշները վերլուծության են ուղարկվում Շրջակա միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի, ջրի և հողի անալիզի հավատարմագրված լաբորատորիա, որը հագեցած է բարձր ճշգրտության վերլուծական գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին ու չափանիշներին», – ասված է հաղորդագրությունում։