
Փոքր երեխաների մոտ հիվանդության զարգացման ռիսկն ամենաբարձրն է։
Եթե ուշանում եք պատվաստումից կամ խախտում եք իմունիզացիայի ազգային օրացույցով նախատեսված պատվաստումների ժամանակացույցը, երեխան պատշաճ կերպով պաշտպանված չի լինի վտանգավոր վարակիչ հիվանդություններից և հենց այս ժամանակահատվածում է մեծանում վարակվելու վտանգը։
Եթե դուք ստիպված եք եղել հետաձգել պատվաստումը որևէ օբյեկտիվ պատճառով, ապա բժշկի հետ խորհրդակցելով կարող եք վերականգնել խախտված իմունիզացիայի ժամանակացույցը ։