Մոր կողմից ծննդաբերությունից ժամեր անց լքված երեխան փրկվել է շների շնորհիվ

Մոր կողմից ծննդաբերությունից ժամեր անց լքված երեխան փրկվել է շների շնորհիվ

Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։ 

Ոստիկանները նշված վայրում մատուռի հարևանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։

Ոստիկաններն անմիջապես ահազանգել են «Մարտունու» բժշկական կենտրոն։ Եվ օպերատիվորեն ժամանած Մարտունու բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել բժշկական կենտրոն։

Այս պահին ռեանիմոբիլով բժիշկները երեխային պետք է տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով երեխայի մայրը։

shamshyan.com