Ոստիկանության շենքի դիմացի խմելու ջրի ցայտաղբյուրը անսարք է

Ոստիկանության շենքի դիմացի խմելու ջրի ցայտաղբյուրը անսարք է

Խմելու ջրի շատրվանը, որը գտնվում է ոստիկանության շենքի դիմաց, արդեն մի քանի օր է, ինչ անսարք է։ Սրա պատճառով տարածքը հեղեղված է, ջուրը դուրս է գալիս մայթ։ Ճանապարհի այս հատվածով անցնելը գրեթե անհնար է դարձել։

Նշենք, որ Նինոծմինդայում խմելու ջրի համակարգը անարդյունավետ է։ Անձրևային եղանակին ջուր է մատակարարվում բնակչությանը, իսկ երբ անձրեւ չի լինում, բնակչության մի մասը օրերով ջուր չունի։ Ջուրն անխնա հոսում է խմելու շատրվաններից։ Նաև քաղաքում վնասվել են խմելու ջրի խողովակներ, ինչի պատճառով գարնանը սահմանափակվել է ջրի մատակարարումը քաղաքի մի քանի փողոցներում։

Ինչ վերաբերում է ոստիկանության շենքի տարածքում գտնվող խմելու ջրի շատրվանին, ապա մեզ հասած տեղեկություններով՝ այն պատկանում է ոստիկանությանը, քանի որ գտնվում է նրանց տարածքում։ Սակայն, թե կոնկրետ ով է պատասխանատու շատրվանի վիճակի համար և ով է այն վերանորոգելու, դեռևս հայտնի չէ։

Այս տեղեկատվությունը կթարմացվի: