Բորջոմիում հրդեհվել է շինություն

Բորջոմիում հրդեհվել է շինություն

Հուլիսի 23-ին, Բորջոմիում՝ «Փեսվեբի» ռեստորանի հարակից տարածքում, հրդեհվել է օժանդակ շինությունը։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ հրդեհը չի տարածվել ռեստորանի վրա։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 13:30-ի սահմաններում։ «Հարավային դարպաս»-ին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարվել է, դեպքի հետևանքով տուժածներ չկան, հրդեհը բռնկվել է միայն օժանդակ շենքում և պարսպի մի փոքր հատվածում։

Տեղեկությունը տարածել է «Բորժոմի» հեռուստաընկերությունը։ sknews.ge