Ղուլալիսի թոշակառուները թոշակ ստանալուց կանգնում են դժվարությունների առաջ

Ղուլալիսի թոշակառուները թոշակ ստանալուց կանգնում են դժվարությունների առաջ

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի թոշակառուները դժգոհում են թոշակները ձեռք բերելու գործընթացից:

Բնակիչներից մեկի խոսքով. «Թոշակը ստանալու համար պետք է անպայման գնալ Նինոծմինդա, 30 լարի պետք է վճարեմ տաքսիին գնալ գալու համար, լավ կլինի թոշակը բերեն գյուղում բաժանեն: 82 տարեկան եմ մեքենա չունեմ, օգնող չունեմ ինչպես ամեն անգամ հասնեմ քաղաք: Գյուղում կան հիվանդ մեծահասակներ նրանց նույնպես մեքենայով տանում են բանկ, որից հետո նոր թոշակը ստանում են»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Ղուլալիսի թոշակառուները թոշակ ստանալուց կանգնում են դժվարությունների առաջ

Այս հարցի շուրջ զրուցեցինք «Լիբերթի» բանկի կառավարիչ Նարինե Կավրելիշվիլիի հետ:

Նրա խոսքով. «Մեր բաժինը շրջիկ մեքենաներից չունի, մի ժամանակ առաջ մեր մոտ բաժանում էր Ախալքալաքի մոբայլ բանկը: Այս պահին թոշակ բաժանող անձ ունենք նշանակված Դիլիֆի համայնքում: Ինչ վերաբերվում է Ղուլալիս գյուղին ապա այնտեղ բաժանող մեքենա չի գնում, կենսաթոշակը ստանալու համար պետք է մոտենան Նինոծմինդա: Մոբայլ բանկի հետ կապված դեռեւս ոչ մի բան չի նախատեսվում»: