Դիլիֆ գյուղի բնակիչները ամեն անգամ թոշակ ստանալու համար չեն կարող հասնել Նինոծմինդա

Դիլիֆ գյուղի բնակիչները ամեն անգամ թոշակ ստանալու համար չեն կարող հասնել Նինոծմինդա

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց գյուղը մեծ ու հեռավոր գյուղ է, ուստի բախվում են դրամական գործարքների խնդրին։

Բնակիչների խոսքով՝ հատկապես դժվար է թոշակառուների համար, որոնք ամեն անգամ չեն կարողանում քաղաք գնալ՝ թոշակ ստանալու։

Դիլիֆ գյուղի 87-ամյա բնակիչ Ֆելիքս Մարկոսյանը կիսվել է իր դժվարություններով՝ նշելով. «Ինձ համար շատ դժվար է ամեն անգամ քաղաք գնալ թոշակ ստանալու համար. Մի քանի տարի առաջ մոբայլ բանկ ունեինք, աշխատողները թոշակները բաժանում էին հենց գյուղում։ Բայց հիմա էլի փող ու ժամանակ պիտի ծախսենք, որ թոշակի գնանք քաղաք»։

«Լիբերթի» բանկի աշխատակից Հակոբ Մխիթարյանի խոսքով, ինքը
1989թ.-ից Դիլիֆ գյուղում տնից թոշակ էր բաժանում, հիմա չի բաժանում, անհարմար է, անվտանգության համար էլ մեքենան չեն թողնում, իսկ առանձին տեղ կամ սենյակ ոչ ոք չի հատկացնում։ Սրա պատճառով թոշակ եմ բաժանում միայն այն միայնակ թոշակառուներին, ովքեր ոչ ոք չունեն։ Կենսաթոշակներ եմ բաշխում Մամզարա, Փ.Գոնդուրա, Մ.Գոնդուրա, Դիլիֆ, Ղուլալիս, Ջիգրաշեն գյուղերում։ Ինձ համար նույնպես լավ կլինի, եթե մի տեղ հատկացնեն, որտեղ ես կարողանամ թոշակ բաժանել Գոնդուրիայի գյուղական համայնքի բնակիչներին։ Գյուղում կարելի է տեղ վարձել, բանկոմատ տեղադրել, թոշակ բաժանել։ Պետք է ինչ-որ մեկը, ով կօգնի այս հարցում, և ամեն ինչ կկատարվի։

Այս մասին ավելին գյուղացիների հետ հարցազրույցում

Radio NOR · Жители села Дилиф