Ո՞րքան գումար է տրամադրվել սպորտային եւ մշակութային միջոցառումների համար. Պարզաբանում է Լեւոն Վարդանյանը

Ո՞րքան գումար է տրամադրվել սպորտային եւ մշակութային միջոցառումների համար. Պարզաբանում է Լեւոն Վարդանյանը

Նինոծմինդայի մունիցիպալ բյուջեից ամեն տարի հատկացվում է գումար սպորտային եւ մշակութային միջոցառումների կազմակերպամն եւ իրականացման համար:

Նինոծմինդայի քաղաքապետարանի հուշարձանների պաշտպանության, սպորտի, մշակույթի, տուրիզմի զարգացման եւ գենդերային հավասարության բաժնի պետ Լևոն Վարդանյանի խոսքով՝ այս տարի, Նինոծմինդայի մունիցիպալ բյուջեից վերոնշյալ միջոցառումների համար հատկացվել է մոտ 177 000 լարի գումար, որտեղից 50 000 լարին տրամադրվում է տարածաշրջանում ռեգբիի զարգացմանը, իսկ մնացած գումարը օգտագործվում է տեղական միջոցառումների օգտագործման համար:

Թե՞ ինչպիսի միջոցառումների համար է ծախսվել նախատեսված գումարը եւ հատկացված գումարի ո՞րքան մասն է օգտագործվել, որքանն՞ է դեռ տեղում եւ հետագայում ինչպիսի՞ սպորտային եւ մշակութային միջոցառումների վրա կծախսվի փորձեցինք պարզել Լևոն Վարդանյանից:

Նրա խոսքով. «Մինչեւ այսօր մենք մարզական միջոցառումների համար ծախսել ենք մոտ 25 000 լարի իսկ մշակութային միջոցառումների համար ծախսվել է 3000-4000 լարիի սահմաններում: Չնայած մշակութային միջոցառումները դեռեւս առջեւում են՝ Վահան Տերյանին եւ Վիկտոր Հովսեփյանին նվիրված գրական մշակութային օրերը ինչպես նաեւ հետագայում տոնական միջոցառումներ եւ այլն: Իրականացվել է նաեւ գենդերային միջոցառումներ, որոնք ունենք նախատեսված նաեւ աշնանը: Մշակութային, գենդերային եւ երիտասարդական գծով միջոցառումների համար մենք ունենք դեռեւս 40 000 լարի գումար, իսկ սպորտային միջոցառումների անցկացման համար ունենք 95 000 լարի»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Լեւոն Վարդանյան

Ավելացնենք, որ սպորտային եւ մշակութային միջոցառումների համար հատկացված գումարից դուրս Համահայկական ամառային 8-րդ խաղերի համար տեղական բյուջեից հատկացվել էր 48 100 լարի գումար եւ հայտարարվել է մրցույթ: Պայմանգրի կնքման գործընթացը այս պահին ընթանում է անհատ ձեռներեց Ալեքսանդր Իրիցյանին պատկանող ընկերության հետ, որը մրցույթը շահել է 43 680 լարի գումարի չափով:

«Նինոծմինդան Համահայկական ամառային 8 -րդ խաղերին կներկայանա թվով 30 մասնակիցներով եւ հետեւյալ 5 մարզաձեւերով՝ մինի ֆուտբոլ, շախմատ, սեղանի թենիս, բազկամարտ եւ լող», — նշեց Վարդանյանը:

Թեմատիկ՝