Որակ և գումար. Ինչպե՞ս են միլիոններ ծախսվել ճանապարհների ասֆալտապատման վրա

Որակ և գումար. Ինչպե՞ս են միլիոններ ծախսվել ճանապարհների ասֆալտապատման վրա

Որպեսզի ճանապարհը շուտ չքանդվի ապա այն պետք է պատշաճ կերպով ասֆալտապատվի: NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է ինչպես Նինոծմինդա քաղաքի, այնպես էլ գյուղական համայնքների ճանապարհների ու մայթերի վիճակի մասին։

NOR ռադիոկայանի լրագրողները առցանց հարցում են անցկացրել, ինչպես նաև հարցում են անցկացրել քաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը ճանապարհների վիճակի և 2021-2022 թվականներին ծախսված գումարների համապատասխանության, ինչպես նաև՝ կատարված աշխատանքների որակի վերաբերյալ:

Ի՞նչ են մտածում բնակիչները

Վերոնշյալ թվականներին Նինոծմինդայի քաղաքապետարանը մոտ 9 մլն լարի է ծախսել ճանապարհների ասֆալտապատման վրա և, չնայած քաղաքապետարանի ենթակառուցվածքներում կատարված մեծ ներդրումներին, բնակիչները այդքան էլ գոհ չեն կատարված աշխատանքներից։

Քանակական սոցիալական հարցման արդյունքներն ինքնին խոսում են այդ մասին՝ որտեղ բնակիչների մեծ մասը հայտնում է իրենց դժգոհությունը ճանապարհների վիճակից։

Առցանց և քաղաքում զուգահեռ հարցումը ցույց է տվել, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների մեծ մասը դժգոհ է կատարված աշխատանքների որակից։

Հարցին, թե ծախսված գումարը որքանով է համապատասխանում ճանապարհների որակին, Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը NOR ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց. «Ասֆալտապատումը համապատասխանում է բոլոր չափանիշներին, քանի որ կազմվում է ծրագիր, ըստ որի տրամադրվում է համապատասխան գումար։ Չի կարող լինել, որ գումարն ավելին է եղել, քան ասֆալտապատման ծավալները։ Ըստ այդմ, գումարը փոխանցվում է այնքանով, որքանով ասֆալտ է փռվելու։ Գործում է հատուկ հանձնաժողով, փորձագետներ, ինչպես նաև քաղաքապետարանի հանձնաժողովի անդամներ, որը ստուգում է՝ հաշվի առնելով ասֆալտի որակն ու մնացած նրբությունները, նոր միայն հանձնվում է շահագործման։ Լինում են նաև դեպքեր, երբ աշխատանքներն իրականացնող ընկերությունն իրենց կողմից նախատեսվածից ավելի շատ ճանապարհ է ասֆալտապատում, որտեղ դա ծրագրով նախատեսված չէ»։

Փորձագետ Դավիթ Կուկավան ասֆալտապատման նրբությունների մասին.

«Ճանապարհի ասֆալտապատման շերտի հաստությունը կախված է ճանապարհի նպատակից և ծանրաբեռնվածությունից, բնակլիմայական պայմաններից և այլ գործոններից: Մակերեւույթը, որի վրա փռվելու է ասֆալտը, պետք է լինի հարթ, մաքուր և չոր։ Ասֆալտապատման աշխատանքները չի թույլատրվում իրականացնել դատարկ ճանապարհի վրա, առանց խճապատման եւ մնացած համապատասխան աշխատանքների: Նախնական աշխատանքները շատ կարևոր են ասֆալտապատումից առաջ: Ճանապարհների վաղաժամ քանդման կամ փոսերի առաջացման պատճառներից է ասֆալտի անորակությունը, ինչպես նաև կատարված աշխատանքները։ Եթե ​​այդքան գումար է ծախսվում, ուրեմն որակը պետք է լինի շատ բարձր ու համապատասխան։ Ասֆալտապատման աշխատանքները պետք է իրականացնել համապատասխան եղանակային պայմաններում, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում ասֆալտը դառնում է փխրուն և հեշտությամբ կարող է ճաքել: Ասֆալտի ժամկետը կազմում է նվազագույնը 5 տարի: Բոլոր ճանապարհները, որոնք ասֆալտապատված են, նախատեսված են և՛ բեռնատարների, և՛ մարդատար մեքենաների համար»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեց փորձագետ, շինարար և ինժեներ Դավիթ Կուկավան:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Качество и деньги — как были потрачены миллионы на мощение дорог?

Նինոծմինդան շարունակում է սպասել այս խնդրի բացատրությանն ու լուծմանը։

Հարցումն իրականացվել է քանակական սկզբունքով։ Սա նշանակում է, որ տրվել են կառուցվածքային հարցեր, որոնց պատասխանները ընտրել են բնակիչները: Կար պատասխանի չորս տարբերակ.

Инфографика – мнение жителе… by Radio NOR

Այս մոտեցումը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում հավաքել մեծ քանակությամբ տվյալներ և ստանալ թվային արդյունքներ, որոնք կարող են մշակվել վիճակագրորեն:

Կարդացեք նաեւ՝