Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը անմխիթար վիճակում է

Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը անմխիթար վիճակում է

NOR -ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին տեղ-տեղ փոսեր են գոյացել, այսօրվա դրությամբ գնալով այդ փոսերը ավելի շատանում են եւ մեծանում:

Հարցին թե արդյոք նախատեսվում է որեւիցե վերանորոգման աշխատանքներ անցկացնել վերոնշյալ ճանապարհին, Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում պատասխանեց. «Ճանապարհներին գոյացած փոսերի վերանորոգման աշխատանքներ նախատեսված է ոչ միայն դեպի Հեշիտա տանող, այլ նաեւ ընդհանուր՝ թե Նինոծմինդա քաղաքի եւ թե շրջանի մնացած ճանապարհների համար»:

«2023 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանից ընդհանուր շրջանի գյուղերի ճանապարհների վերանորոգման համար նախատեսված է 300 000 լարի, որից ներդրվելու է նաեւ դեպի Հեշտիայի համայնք տանող ճանապարհի նորոգման համար»,- ավելացրեց Քոթոյանը:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա – Հեշտիա ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է 2015թ. Որտեղ երեք տարիների ընթացքում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից ասֆալտապատվել է 3500 մետր ճանապարհ: Իսկ 2019 թվականին նախատեսվել է ասֆալտապատել ավելի քան 4 կմ ճանապարհ: Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման գործընթացը ավարտվել էր 2019 թվականի հուլիս ամսին:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը անմխիթար վիճակում է