Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին տեղ-տեղ փոսեր են գոյացել:
Այն հարցին թե արդյոք նախատեսվում է որեւիցե վերանորոգման աշխատանքներ անցկացնել վերոնշյալ ճանապարհին, Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը մեզ հետ զրույցում պատասխանեց. «Ճանապարհներին գոյացած փոսերի վերանորոգման աշխատանքներ նախատեսված է ոչ միայն դեպի Հեշիտա տանող, այլ նաեւ ընդհանուր՝ թե Նինոծմինդա քաղաքի եւ թե շրջանի ճանապարհների համար»:
NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ անցկացվել է մրցույթ Նինոծմինդա քաղաքում ճանապարհների վերանորոգման համար: Որտեղ մրցույթը շահել է Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը՝ 100 000 լարիի դիմաց :
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է 2015թ. որտեղ երեք տարիների ընթացքում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից ասֆալտապատվել է 3500 մետր ճանապարհ: Իսկ 2019 թվականին նախատեսվել է ասֆալտապատել ավելի քան 4կմ ճանապարհ: Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման գործընթացը ավարտվել էր 2019 թվականի հուլիս ամսին: