Ճանապարհի մի մասը վերանորոգվում է իսկ մյուս մասը քանդվում

Ճանապարհի մի մասը վերանորոգվում է իսկ մյուս մասը քանդվում

Արդեն մի քանի օր է Նինոծմինդա – Ախալքալաք տանող կենտրոնական ճանապարհին անցկացվում է գծանշման աշխատանքներ:

Նշենք, որ գծանշման աշխատանքները իրականացվում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի կողմից:

Ընդամենը 10 օր առաջ Նինոծմինդա-Ախալքալաք միջպետական ​​ճանապարհին իրականացվում էր նաեւ վերանորոգման աշխատանքներ, ասֆալտի քանդված շերտը հանվում էր և փոխարինվում նոր շերտով։ Աշխատանքներն իրականացնում էր Ջավախավտոգզա ընկերությունը Ճանապարհային վարչության պատվերով։

Լուսանկարները ստորեւ՝

Հիշեցնենք, NOR ռադիոկայանը նախկինում բազմիցս անդրադարձել էր, որ Նինոծմինդայի Ազատության փողոցի մայթերը քանդվել են եւ գտնվում են անմխիթար վիճակում: Հավելենք, որ Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհները գտնվում են Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի հսկողության ներքո:

Վերոնշյալ խնդրի համար փորձեցինք հեռախոսակապ հաստատել Վրասատանի ավտոճանապարհային դեպարտամենտի հետ, պարզելու համար թե ե՞րբ է նախատեսվում կենտրոնական փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքները: Սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:

NOR ռադիոկայանը ընթացքում կփորձի նորից կապ հաստատել Վրաստանի դեպարտամենտի հետ եւ ընթացքում նյութը կթարմացվի:

Լուսանկարները ստորեւ՝

Թեմատիկ՝