Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկների ընդունումը վտանգավոր է առողջության համար. մասնագետ

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկների ընդունումը վտանգավոր է առողջության համար. մասնագետ

Շնչառական համակարգի սուր վարակիչ վիրուսային հիվանդությունների և գրիպի դեպքում հակաբիոտիկների ընդունումը չի օգնի բուժվել, սակայն կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին, գրում է ՌԴ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուլանովը։

«Կարևոր է հիշել, որ շնչառական համակարգի սուր վարակիչ վիրուսային հիվանդությունները, ներառյալ գրիպը, ադենովիրուսային վարակը և որոշ այլ վարակներ, պայմանավորված են լինում վիրուսներով, որոնց վրա հակաբիոտիկները չեն ազդում: Հակաբիոտիկների ընդունումը ոչ միայն չի օգնի բուժել նման հիվանդությունները, այլև կարող է վնասակար լինել առողջության համար»,- նշել է նա:

Ինչպես նշել է Չուլանովը, սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հակաբիոտիկներն ազդում են ոչ միայն հիվանդությունների պատճառ հանդիսացող ախտածին բակտերիաների վրա, այլև այն օգտակար բակտերիաների վրա, որոնք պետք է լինել առողջ մարդու օրգանիզում, քանի որ կարևոր դեր են խաղում օրգանիզմի մի շարք գործընթացներում, այդ թվում նաև իմունակարգավորման գործընթացում։

«Սա է պատճառը, որ հակաբիոտիկների նշանակումը պետք է հիմնավորված լինի։ Հակաբիոտիկներ կարող է նշանակել միայն բժիշկը և միայն բակտերիալ վարակի նշանների դեպքում»,- հավելել է նա։