Զբոսաշրջիկներով լի միկրոավտոբուսը շրջվել է՝ կա զոհ և վիրավորներ

Զբոսաշրջիկներով լի միկրոավտոբուսը շրջվել է՝ կա զոհ և վիրավորներ

Օզուրգեթիի Գոմի լեռնային ճանապարհին միկրոավտոբուս է շրջվել. Վթարի հետևանքով 1 ուղևոր մահացել է, կան վիրավորներ։

Ինչպես գրում է «Բաթումելեբի» հրատարակությունը, միկրոավտոբուսով ճանապարհորդել են օտարերկրյա զբոսաշրջիկներ, իսկ մահացած ուղեւորը վրացի էքսկուրսավար է։