Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում կլինիկաների ստուգման խստացված կանոնները։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ նոր օրենսդրության համաձայն՝ կարգավորող գործակալությունը կկարողանա անմիջապես արձագանքել հիվանդի բողոքին։ Մասնավորապես, բողոքը ներկայացնելուն պես կարգավորող մարմինն իրավունք կունենա առանց նախազգուշացման մուտք գործել բժշկական հաստատություն կամ դեղագործական մեծածախ բաշխիչ և արտադրող ընկերություններ՝ օրվա ցանկացած ժամի, թեև պետք է դրա մասին զուգահեռաբար տեղեկացնի դատարանին։
Բացի այդ, նորացված օրենսդրության համաձայն, վերահսկիչին թույլատրվում է պլանային ստուգման շրջանակներում բուժհաստատությունում 1-ի փոխարեն ստուգել տարեկան 3 անգամ։
Հուլիսի սկզբին խորհրդարանի կողմից հաստատված փոփոխություններով խստացվում են նաև տուգանքները։ Մասնավորապես, առանց թույլտվության բժշկությամբ զբաղվելու համար տուգանքը 10000 լարիի փոխարեն դարձել է 20000 լարի, իսկ առանց պետական վկայականի բժշկությամբ զբաղվելու համար՝ 2000 լարի։ Բացի այդ, 4000 լարիով կտուգանվի վերահսկող մարմնի կնիքը դիտավորությամբ վնասելու համար։