Օնիի մունիցիպալիտետում իր պարտականությունները կատարելիս ոստիկան է մահացել,- ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանը բնական աղետի գոտում փրկարարական միջոցառումների շրջանակում պաշտպանել է հասարակական կարգը, երբ վատացել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։
«Ներքին գործերի նախարարությունը խորը ցավ է հայտնում Ամբրոլաուրիի շրջանի վարչակազմի քննչական բաժնի քննիչ, 1975 թվականին ծնված Միրիան Ճելիձեի մահվան կապակցությամբ։ Ոստիկանության մայորը Օնիի մունիցիպալիտետում իր պարտականությունները կատարելով, բնական աղետի գոտում շարունակվող փրկարարական աշխատանքների շրջանակում պաշտպանել է հասարակական կարգը, երբ վատացել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ներքին գործերի նախարարությունը ցավակցում է Միրիան Ճելիձեի ընտանիքի անդամներին, հարազատներին և աշխատակիցներին նրա մահվան կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ 1tv.ge