Թբիլիսիում կին է մահացել ավտոմեքենայի անիվների տակ

Թբիլիսիում կին է մահացել ավտոմեքենայի անիվների տակ

Թբիլիսիի բնակելի թաղամասում կին է մահացել ավտոմեքենայի անիվների տակ

Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ, այնուհետև բախվել ցանկապատին Թբիլիսի-Գլդանի բնակելի թաղամասում, հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումն ու վրաերթի ենթարկել մի կնոջ։ Նա տեղում մահացել է։
Ոստիկանությունը կպարզի վթարի բոլոր մանրամասները։