
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքները վերսկսվել են։
Ներկայում իրականացվող աշխատանքների արժեքը կազմում է 293 000 լարի։ Մրցույթի ընդհանուր արժեքը 317 148 լարի է, և նախագիծը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։ Մրցույթի հաղթող է ճանաչվել անհատ ձեռնարկատեր Իոսեբ Սարաշվիլին, ով ներկայացրել է 293 000 լարիի առաջարկ։
Հիշեցնենք, որ դպրոցի վերանորոգման աշխատանքները նախկինում մեկ անգամ դադարեցվել էին, ինչի պատճառով Օրոջալարի բնակիչները դժգոհություն էին հայտնել և բարձրաձայնել խնդիրի մասին։
Այդ ժամանակ NOR-ը կապ էր հաստատել Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ։ Քաղաքապետը հայտնել էր, որ նախորդ մրցույթը չեղարկվել է, և անհրաժեշտ է նոր մրցույթ հայտարարել՝ աշխատանքները շարունակելու համար։ Նոր մրցույթի հայտարարմանը սպասում էին նաև համապատասխան թույլտվությանը։
Ինչպես նախկինում նշել էր քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նոր մրցույթն արդեն անցկացվել է, և աշխատանքները կրկին մեկնարկել են։
Այս պահին շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Արդեն փոխվել է դպրոցի տանիքը, իսկ վերանորոգման մյուս աշխատանքները շարունակվում են։


