Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախեթիում սպասվում է շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Փոփոխական ուղղության քամու ուժգնացում՝ 10-15 մ/վրկ արագությամբ։

Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում մինչև օգոստոսի 12-ը օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի +35 +38, գիշերը՝ +16 +18 աստիճան տաքություն։

Նույն ժամանակահատվածում օդերևութաբանները Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում ցերեկը կանխատեսում են +29 +31, գիշերը՝+11 +13 աստիճան տաքություն։

Օգոստոսի 12-13-ը, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, սպասվում է կարճատև անձրև և կայծակ։

Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը օդը կտաքանա մինչև +35 +38, իսկ գիշերը՝ +16 +18 աստիճան տաքություն։

Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում ցերեկը կդիտվի +26 +28, գիշերը՝ +8 +10 աստիճան տաքություն։ sknews.ge