Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 28-ի օրվա երկրորդ կեսից մինչև հուլիսի 29-ի առավոտ Արևմտյան Վրաստանի շրջանների մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում՝ առատ։

Ըստ կանխատեսումների՝ Արեւելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ։

Նաև Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտարարել է, որ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի փոքր գետերի վարարումների, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։