
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ անհապաղ զինադադարի տեսքով փոխզիջումային դիրքորոշումներ չեն կարող լինել։
«Միակ հիմնական «բանակցությունների հիմքը» նախագահ Զելենսկու խաղաղության բանաձևն է: Չեն կարող լինել փոխզիջումային դիրքորոշումներ, ինչպիսիք են՝ «անհապաղ զինադադարները» և «բանակցությունները այստեղ և հիմա», որոնք Ռուսաստանին ժամանակ են տալիս մնալու օկուպացված տարածքներում», – գրել է Պոդոլյակը: shantnews.am